Հայաստանի ամենաակտիվ բանկերի տասնյակը սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2015 թ.–ի արդյունքներով սոցցանցերում ամենաակտիվ բանկերի տասնյակը։

Լավագույն տասնյակում ներառվել են այն բանկերը, որոնք հավաքել են առավելագույն թվով «like»–եր Facebook–յան իրենց պաշտոնական էջերում։ Այդ բանկերի թվում են Յունիբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՎՏԲ–Հայաստան Բանկը, Կոնվերս բանկը, Ամերիաբանկը, Անելիք բանկը, ԲՏԱ բանկը, Պրոմեթեյ բանկն ու Զարգացման հայկական բանկը։

Սոցցանցերում ամենաակտիվ վարկային կազմակերպությունների վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցնում է Յունիբանկը։ Բանկի Facebook–յան պաշտոնական էջում «like»–երի ընդհանուր թիվը կազմել է 65 067։ Բանկն ունի 61 բաժանորդ Youtube–ի իր ալիքում, իսկ դիտումների քանակը կազմում է 151 702։ Բանկը նաև ներկայացված է Twitter–ում և ունի 815 թվիթ։

Երկրորդ տեղում է Արդշինբանկը, որը Facebook–յան էջում ունի 53 878 «like»: Youtube–ի ալիքում բանկն ունի ընդամենը 18 բաժանորդ և 7 079 դիտում։ Բանկը գրանցված չէ Twitter-ում։

Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որը Facebook–յան էջում ունի 53 682 «like»: Բանկը Youtube–ի ալիքում ունի 74 բաժանորդ և 74 049 դիտում։ Twitter–ում բանկն ունի 184 թվիթ։

Այնուհետև գալիս է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որը Facebook սոցցանցում ունի 39 989 «like»: Youtubeալիքում բանկն ունի 44 բաժանորդ և 28 791 դիտում։ Բանկը Twitter–ում ներկայացված չէ։

Հնգյակը եզրափակում է Կոնվերս բանկը, որը Facebook–ում ունի 32 968 բաժանորդ, 45 բաժանորդ Youtube–ում (37 985 դիտում) և 234 թվիթ Twitter–ում։

Վեցերորդ տեղում Ամերիաբանկն է` 20 394 «like»-ով։ Միաժամանակ բանկն ունի 265 բաժանորդ Youtube–ում (138 065 դիտում), իսկ թվիթերի թիվը 906–ն է, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հայրենական բանկերի թվում։

7–րդ տեղում Անելիք բանկն է` 15 688 «like»–ով և 24 բաժանորդով Youtube–ում (33 362 դիտում), 8–րդը ԲՏԱ բանկն է` 13 904 «like» և 94 թվիթ, 9–րդ տեղում է Պրոմեթեյ բանկը` 12 246 «like» և 10 բաժանորդ (9 397 դիտում) Youtube–ում։ «ԱՌԿԱ» գործակալության կազմած վարկանիշի 10–րդ տեղում է Զարգացման հայկական բանկն է, որն ունի 9 742 «like», 30 բաժանորդ Youtube–ում  (36 557 դիտում) և 44 թվիթ։

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 21 բանկ, որոնցից միայն 16–ը ունեն պաշտոնական էջեր Facebook–ում, բանկերից մեկն ունի խումբ։ 17 բանկերի «like»–երի ընդհանուր թիվը կազմել է 351 795։

111111

Սոցցանցերում ամենաակտիվ բանկերի վարկանիշը կազմելու աղբյուրն են Facebook–ի, Twitter–ի ևYoutube–ի պաշտոնական էջերի տվյալները։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img