Մարզական գույք` երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Մարզական գույք է հանձնվել Գավառի մանկատան և Խաչիկ գյուղի դպրոցի սաներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գույքը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ։

«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ` սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, և առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով», – ասել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, “Մեդիամաքս” մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դ. Ալավերդյանը:

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն էր աջակցել սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցին և Գավառ քաղաքի մանկատանը` երեխաների շրջանում ավելի  ամրապնդելով առողջ ապրելակերպը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այսօրինակ խնդիրները և հետագայում էլ շարունակելու է աջակցել սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես խոցելի շերտերի երեխաներին»,- ասել է Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ն. Ասատրյանը:

Բարեգործական հանդիպմանը  Յուրի Ջորկայեֆը հանդես եկավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img