Արդշինբանկն ու «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ» ճանաչվել են ֆինանսական հաշտարարի 2015 թ.–ի լավագույն գործընկերները

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արդշինբանկ» ՓԲԸ–ն և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ճանաչվել են Ֆինանսական հաշտարարի 2015 թ.–ի լավագույն գործընկերները, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Այս երկու կազմակերպություններն ընտրելիս հաշվի են առնվել մի շարք պարամետրեր` հայտերի ուսումնասիրման ժամկետները, համագործակցության որակը, կողմերի հաշտեցման միջոցով բարենպաստ ելքով որոշումների տեսակարար կշիռը և այլն», – նշեց Սարգսյանը։

Ֆինանսական հաշտարարը պատվոգրեր հանձնեց բանկային և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակիցներին, ովքեր առավելագույնս աջակցել են ֆինանսական հաշտարարի կողմից գործերի ուսումնասիրմանը։

Մասնավորապես, բանկային ոլորտում լավագույն աշխատակից է ճանաչվել «Արդշինբանկ» ՓԲԸ–ի աշխատակից Ռոզա Պեդանյանը, իսկ ապահովագրական ոլորտում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ–ի Փոխհատուցումների բաժնի ղեկավար Հայկ Մանգոյանը։

Բացի այդ, Սարգսյանը պարգևատրել է նաև սոցցանցերում կազմակերպված վիկտորինայի հաղթողներին։ Վիկտորինային մասնակցել է շուրջ 90 մարդ։

«Սոցցանցերում մեր ռեսուրսներից օգտվող բոլոր օգտատերերին առաջարկվում էին հարցեր ֆինանսական հաշտարարի գործունեության վերաբերյալ, որոնց պատասխանները կարելի էր գտնել մեր պաշտոնական կայքում։ Այս կերպ մենք փորձեցինք բարձրացնել մեր գրասենյակի գործունեության մասին իրազեկվածությունը երիտասարդ և ակտիվ լսարանի շրջանում», – ասաց Սարգսյանը։

Վիկտորինայի արդյունքում պարգևատրվեցին չորս օգտատերեր, որոնք արժանացան հուշանվերների և նվերների։

Հայաստանում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարը ԱՊՀ երկրների առաջին նման համակարգն է, այն ստեղծվել է 2009 թ.–ի հունվարի 24–ին։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար ուսումնասիրմանը, ինչպես նաև հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մակարդակի ավելացմանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img