Հայաստանի բանկերը 2015 թ.–ին 10%–ով ավելացրել են պետբյուջե փոխանցվող վճարները

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր  հարկատուների ցանկում 2015 թ.–ին ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 41,2 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված 37,5 մլրդ դրամի համեմատ, նշվում է հարկային ծառայության կայքում։

ՊԵԿ–ի տվյալներով` բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են ավելի քան 41,12 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքված գումարները` մոտ 154,7 մլն դրամ։

Միաժամանակ մոտ 37 մլրդ դրամ կազմել են ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 2,5 մլրդ դրամ (ԱԱՀ, ակցիզային հարկ), ևս 1,6 մլրդ դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները։

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվարծում բանկերի վճարած հարկերի ընդհանուր ծավալի 51,2 տոկոսը։

Բանկերի շրջանում առաջատարների հնգյակում են ներառվել Ամերիաբանկը` 5,4 մլրդ դրամ (15–րդ հորիզոնական), ՎՏԲ–Հայաստան Բանկը` մոտ 4,45 մլրդ դրամ (24), Արդշինբանկը` 4,36 մլրդ դրամ (25), HSBC Բանկ Հայաստանը` 3,6 մլրդ դրամ (29) և Հայբիզնեսբանկը` մոտ 3,56 մլրդ դրամ (31)։

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` մոտ 3,26 մլրդ դրամ (38-րդ հորիզոնական), Ինեկոբանկը` մոտ 2,25 մլրդ դրամ (53–րդ հորիզոնական), Յունիբանկը` 2,1 մլրդ դրամ (57), Արարատբանկը` 1,7 մլրդ դրամ (67), Կոնվերս բանկը`1,68 մլրդ դրամ (70), Հայէկոնոմբանկը` 1,59 մլրդ դրամ (75), Անելիք բանկը` 1,35 մլրդ դրամ (89), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 1,29 մլրդ դրամ (93)։

Հայաստանի 2015 թ.–ի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել մոտ 696,5 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված 700,5 մլրդ դրամի համեմատ (0,6 տոկոսի անկում)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img