Ակտիվներով ապահովված պարտատոմսերն առաջին անգամ ցուցակում են անցել NASDAQ OMX ԱՐՄԵՆԻԱ–ում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 27-ի պաշտոնական արարողության ժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի երկրորդային հարթակում չորեքշաբթի առաջին անգամ անցկացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի ցուցակում, հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս շրջադարձային գործարքը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կապիտալ Ինվեստմընթս-ի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ:

2015 թվականի դեկտեմբերին հինգ վարկային կազմակերպություններ, մասնավորապես,  ՔԱՐԴ Ագրոկրեդիտը, Գառնի Ինվեստը, Գլոբալ Կրեդիտը, Կամուրջը և Նոր Հորիզոնը,  ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մասնակցել են վարկային պորտֆելի արժեթղթավորման գործարքին «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի միջոցով։

USAID–ն FED ծրահրի միջոցով օժանդակում էր վարկային կազմակերպություններին վարկային կապիտալի ներգրավման նպատակով պարտատոմսերի թողարկման հարցում։

Ակտիվներով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում են տեղաբաշխվել 2015 թվականի դեկտեմբերի 18–ին։ Գործարքն իրականացրել է 2015 թվականին ստեղծված «Վարկային պորտֆելի արժեթղթավորման առաջին ֆոնդը»։ Ֆոնդի կառավարիչ ընկերությունը ՓԲԸ «Կապիտալ Ինվեստմենթս» ներդրումային ընկերությունն է։

Ներդրումը գրավիչ և համեմատաբար ոչ ռիսկային դարձնելու նպատակով 2015թ. նոյեմբերին ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմնի կողմից տրամադրվել է երաշխիք պարտատոմսերի մայր գումարի 50 տոկոսի համար: Հիմնական պարտատերեր ֆինանսական հաստատությունների թվում են կենսաթոշակային ակտիվների կառավարիչներ և բանկեր:

«Այս միջոցառումը նախ և առաջ կարևոր է նրանով, որ այն ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ հասանելի կդարձնի սպառողական վարկերի և գյուղական վայրերի զարգացման համար` օգնելով ֆերմերներին ավելացնել արտադրանքը, իսկ ձեռնարկատերերին` գործունեություն ծավալել գյուղական համայնքներում: Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկումը նաև հնարավորություն է ընձեռում սատարելու Հայաստանում նոր ֆինանսական պրոդուկտները»,– ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանի խոսքով, տվյալ ծրագիրը նաև խթան կհանդիսանա` ֆինանսական հաստատություններին օգնելով հաղթահարել արժեթղթավորմանն առնչվող մարտահրավերները, ինչպիսին է լիկվիդայնությունը։

USAID Վարկային զարգացման համակարգն աշխատում է ներդրողների, տեղական ֆինանսական հաստատությունների և  կազմակերպությունների հետ այլընտրանքային ներդրումների իրականացման համար։ Մինչ օրս USAID կառույցը մոբիլիզացման համար մոտ 4.3 մլրդ դոլար է ներդրել 75 երկրներում  473 գործարքի միջոցով։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody’s-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը Ba3 մակարդակում և բարելավել կանխատեսումը՝ հասցնելով «դրականի»

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը  փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img