Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի 2015 թ.–ի վարկանիշը։

Հարկ է նշել, որ Հայաստանի բանկային հատվածը նախորդ տարի բախվեց լուրջ մարտահրավերների հետ։ Հայկական տնտեսության տեմպերի նվազումը, թույլ գործարար ակտիվությունն ու բնակչության վճարունակության վատացումն ուղղակիորեն ազդեցին բանկերի հիմնական ցուցանիշների, այդ թվում` շահույթի վրա։ Բանկային ցուցանիշների վատացում գրանցվեց հիմնականում նախորդ տարվա առաջին կիսամյակում, երբ հայկական դրամի կտրուկ արժեզրկման ազդեցությունը դեռ ուժեղ էր։ Այսպես, բանկերի ակտիվները նվազեցին 3,6 տոկոսով, պարտականությունները` 5,1 տոկոսով, վարկային ներդրումները` 4,5 տոկոսով։ Միաժամանակ բանկերի շահույթը նվազեց 54 տոկոսով։ Վատացան նաև լիկվիդայնության ցուցանիշները, ավելացան չաշխատող վարկերը։

Այդուհանդերձ, նախորդ տարի Հայաստանում գործող 21 բանկից 16–ն ավարտեցին 2015 թ.–ը 29,5 մլրդ դրամի շահույթով, հինգ բանկերի վնասները կազմեցին 11,3 մլրդ դրամ։ 2014 թ.–ին բանկերի շահույթը կազմել է 37,4 մլրդ դրամ, իսկ վնասները` 21,6 մլրդ դրամ։

Այսպիսով, բանկերի զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 18,2 մլրդ դրամ` 2014 թ.–ին գրանցված 16,2 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 12,3 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում ներառվել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկն ու Արմսվիսբանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով` երկրում ամենաշահութաբեր բանկը 2015 թ.–ին HSBC Բանկ Հայաստանն է, որի զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 6,4 մլրդ դրամ (2,3 տոկոսի անկում` 2014 թ.–ի համեմատ)։

Հարկ է նշել, որ բանկին հաջողվել է առաջատարի դիրքից հանել 2014 թ.–ի առաջատար Ամերիաբանկին, որը «ԱՌԿԱ»–ի վարկանիշում զբաղեցրել է 2–րդ տեղը` 4,8 մլրդ դրամի շահույթով (32,56 տոկոսի անկում` 2014 թ.–ի համեմատ)։

Երրորդը Ինեկոբանկն է, որի շահույթը նվազել է 0,35 տոկոսով և կազմել 4,7 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում Արդշինբանկն է` 2,8 մլրդ դրամի շահույթով։ Բանկի շահույթը տարվա ընթացքում նվազել է 28,2 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արմսվիսբանկը։ Բանկի շահույթը նախորդ տարվա արդյունքով կազմել է 1,9 մլրդ դրամ (8,3 տոկոսի անկում)։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` շահութաբեր բանկերից միայն չորս վարկային կազմակերպություններն են գրանցել շահույթի աճ` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 6 անգամ, Պրոմեթեյ բանկը` 10,2 տոկոսի աճ, Անելիք բանկը` 2,2 անգամ, Մելլաթ բանկը` 3,1 անգամ։ Միաժամանակ վնասով աշխատած հինգ բանկերից երկուսը կրճատել են իրենց վնասները. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 66,8 տոկոսով, ՎՏԲ–Հայաստան բանկը` 76,7 տոկոսով։

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար կարելի է դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։-0-

 Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի վարկանիշը

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից

Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր

AMX-ում տեղի են ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար   

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի– 4–10)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների և հայտարարությունների, թարմացված մակրոտնտեսական տվյալների և կապիտալի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img