ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հերթական բիզնես-դասընթացներն է անցկացրել ՓՄՁ ղեկավարների համար

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Բանկի կողմից  իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը ապագայում կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:

Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու դասընթացներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img