Հայաստանում ռեզիդենտների դրամային ավանդները կրճատվել են 3,3%–ով, իսկ դոլարայիններն ավելացել` 1%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների դրամային ավանդները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 3,3%–ով` հասնելով 518,5 մլրդ դրամի, իսկ դոլարայիններն ավելացել են 1%–ով` կազմելով 976,1 մլրդ դրամ։ Նման տվյալներ են ներկայացված ՀՀ  ԿԲ–ի կայքում։

ԿԲ–ի տվյալներով` դրամային ցպահանջ ավանդները տարվա առաջին ամսվա ընթացքում նվազել են 7,3 տոկոսով` հասնելով 194,6 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդները` 0,6 տոկոսով` հասնելով 323,8 մլրդ դրամի։

Միաժամանակ դոլարային ցպահանջ ավանդները նվազել են 3,6 տոկոսով` կազմելով 231,6 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները, հակառակը, ավելացել են 2,6 տոկոսով` կազմելով 744,47 մլրդ դրամ։

Այսպիսով, Հայաստանի բանկերում ռեզիդենտների ավանդները հունվարին կազմել են 1 494,6 մլրդ դրամ` նվազելով 0,48 տոկոսով։

2016 թ.–ի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում համախառն ավանդները կազմել են 1 958,4 մլրդ դրամ` ավելանալով 0,37 տոկոսով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img