ՀԲ–ն բարելավել է 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը` հասցնելով 2,5%–ի

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը, ինչի մասին նշվում է ՀԲ–ի «Հայաստան. ամենամյա տնտեսական տեղեկագրում»։

Տեղեկագրում, մասնավորապես, նշվում է, որ արտաքին պայմանների վատթարացման, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական անկման համատեքստում, ՀՆԱ աճը 2015թ. դանդաղել է մինչև 3%: Չնայած դեպի Ռուսաստան արտահանումների և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմանը՝ աճն ակնկալվածից ավելին էր՝ պայմանավորված մեկանգամյա այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք էին բերքառատ գյուղատնտեսական տարին ու նոր պղնձահանքի գործարկումը:

«Կանխատեսվում է, որ 2016թ.-ին տնտեսական աճը կշարունակի մնալ դանդաղ, 2,5%-ի սահմաններում՝ պայմանավոր ված Ռուսաստանի տնտեսական անկմամբ և կառուցվածքային թուլություններով», – նշվում է ՀԲ–ի տեղեկագրում։

ՀԲ–ն իր վերջին կանխատեսման մեջ 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը սահմանել էր 2,2 տոկոսի չափով։

Տեղեկագրի հեղինակները նշում են, որ տնտեսական ակտիվության գործակիցը արտահանելի ոլորտների շնորհիվ 2016թ. հունվարին բարձրացել է մինչև 5,5%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Տնտեսական գործունեության հարաբերական բարձրացումը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտահանումների ընդլայնումը, բացատրվում է 2015թ. հունվարը որպես ելակետ կիրառելու փաստով և կպահպանվի դեռևս մի քանի ամիս՝ մինչ կանխատեսումներում կկատարվեն ճշգրտումներ», – նշվում է տեղեկագրում։

Հայաստանի 2016 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի իրական աճն ամրագրված է 2,2 տոկոսի չափով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img