ԱՊՊԱ գծով ապահովագրավճարները 2015 թ.–ին կազմել են 17,2 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 8,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ գծով ապահովագրավճարները 2015 թ.–ին կազմել են 17,2 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 8,5 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` ապահովագրական  ընկերությունների համախառն ապահովագրավճարները 2015 թ.–ին կազմել են 30,1 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 13,6 մլրդ դրամ։

2015 թ.–ի արդյունքում ապահովագրության շուկայում ԱՊՊԱ գծով ապահովագրավճարների մեծությամբ առաջատարը Ռոսգոսստրախ–Հայաստան ընկերությունն է` 5,5 մլրդ դրամ ծավալով։ Ընկերության ապահովագրական փոխհատուցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում Ինգո Արմենիան է, որի ԱՊՊԱ գծով ապահովագրավճարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3,7 մլրդ դրամ։ Միաժամանակ ԱՊՊԱ գծով ապահովագրական փոխհատուցումները կազմել են 1,9 մլրդ դրամ։

Այնուհետև գալիս է Նաիրի Ինշուրանս ընկերությունը, որի ապահովագրավճարները կազմել են 2,87 մլրդ դրամ և փոխհատուցումները` 1 մլրդ դրամ, Սիլ Ինշուրանսը` համապատասխանաբար 1,97 մլրդ դրամ և 938,7 մլն դրամ, Ռեսոն` 1,89 մլրդ դրամ և 959,5 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսը` 1,18 մլրդ դրամ և 633,5 մլն դրամ։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թ.–ին կազմել են 38,8 մլրդ դրամ (2,8 տոկոսի անկում), պարտավորությունները` 22,58 մլրդ դրամ (13 տոկոսի անկում), կապիտալը` 16,2 մլրդ դրամ (16 տոկոսի աճ)։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 2 504,1 մլն դրամ` 2014 թ.–ին գրանցված 1 465,7 մլն դրամի համեմատ` ավելանալով 70,8 տոկոսով։

2015 թ.–ի վերջի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 490,73 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img