Սարոյան. ԵՏՄ երկրների բորսաները կարելի է սինխրոնիզացնել ավելի արագ, քան ԵՄ–ում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ն կարող է հաշվի առնել ԵՄ–ում բորսաների սինխրոնիզացման հետ կապված բոլոր սխալները, դրական ու բացասական կողմերը և արագացնել ինտեգրման գործընթացը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

ԵՏՀ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի առաջին նիստի ժամանակ ներկայացվեց միասնական բորսայական տարածք ստեղծելու նախագիծը, որի գաղափարախոսությունն ամրագրված է ԵՏՄ–ի պայմանագրում։

«Մենք շահեկան դիրքում ենք, քանի որ կարող ենք օգտագործել եվրոպական փորձը։ ԵՄ–ում բորսաների սինխրոնիզացումը բավականին երկար տևեց, այդ պատճառով մենք ունենք առավելություն, կարող ենք հաշվի առնել բոլոր սխալները, դրական և բացասական կողմներն ու արագացնել ինտեգրման գործընթացը», – նշեց նա։

Սարոյանը նաև նշեց, որ շուկայի ամբողջական ինտեգրումն ու սինխրոնիզացումը կպահանջի մի քանի տարի, իսկ ֆինանսական շուկայի ամբողջական ինտեգրումն, ըստ կանխատեսումների, կիրականացվի մինչև 2025 թ.–ը։ Սարոյանի խոսքով` միասնական բորսայական տարածքի ստեղծման աշխատանքն իրականացվում է ԵՏՄ բոլոր երկրներում։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք մասնակից երկրների մյուս բորսաների հետ և քննարկում ենք, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կյանքի կոչել միասնական բորսայական տարածքի նախագիծը։ Բնական է, որ իրատեսական չէ միանգամից ստեղծել միասնական բորսայական տարածք, կպահանջվեն տարիներ, սակայն մենք շարժվում ենք այդ ուղղությամբ», – ասաց նա։

Բորսայի տնօրենի խոսքով` սկզբնական փուլում դիտարկվում է կազմակերպության մասնակից երկրների առևտրային հարթակներ մասնակիցների փոխադարձ հասանելիության ներդնումը։ Օրինակ, հայ բրոկերներն ու գործակալները կարող են հասանելիություն ստանալ Մոսկվայի բորսայի նկատմամբ և հակառակը`նրանց համար հասանելի կդառնա մեր շուկան։

Սարոյանը նաև նշեց, որ ինտեգրման որոշակի փուլում նախատեսվում է նաև cross–listing (քրոսս–ցուցակում), էմիտենտների փոխադարձ հասանելիություն։ Բորսայի տնօրենը նաև ավելացրեց, որ որոշ ժամանակ անց պետք է ստեղծվի բորսայական հարթակների տեխնոլոգիական cross–ինտեգրման հնարավորություն, որպեսզի հնարավոր լինի միևնույն դաշտում տեսնել ԵՏՄ բոլոր մասնակիցների բորսայական բոլոր հարթակները։

Սարոյանը ներկայացրեց, թե ինչ տեսք է ունենալու ԵՏՄ միասնական բորսայական տարածքի մոդելը։ Մասնավորապես, նրա խոսքով, երկրներից յուրաքանչյուրն ունենալու է իր բորսան, որտեղ գնանշվում են ֆինանսական գործիքները, իսկ հետագայում նախատեսվում է սինխրոնիզացնել այդ բորսաները ընդհանուր տեխնոլոգիական հարթակում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img