Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունն, սյս տարվա հունվար-փետրվարին բանկ են ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2016 թ.–ի մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:

Սպառողական վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաև 50 պրոմո կետերում և բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:

«Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենք ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք և առաջարկում ենք շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների և սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի ևս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նույն կերպ արագ և հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img