Ինեկոբանկը ՄՖԿ–ի կողմից ճանաչվել է «2015թ.–ի լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. 2016թ.–ի փետրվարին Միլանում տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից կազմակերպված «Global Trade Partners Meeting» 7-րդ տարեկան համաժողովը, որտեղ Ինեկոբանկը արժանացավ «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» մրցանակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք բարձր ենք գնահատում Ինեկոբանկի և ՄՖԿ-ի երկարամյա համագործակցությունը: ՄՖԿ-ի` «Global Trade Finance» ծրագրի շրջանակներում տրամադրած միջոցներով իրականացվել են մի շարք նախագծեր: Մասնավորապես, Ինեկոբանկը իր հաճախորդներին տրամադրել է շահավետ պայմաններով վարկային միջոցներ` միջազգային առևտրի ֆինանսավորման նպատակով, որն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման վրա», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տ. Գանջալյանը:

ՄՖԿ-ն Ինեկոբանկի հետ համագործակցում է շուրջ 10 տարի: Համագործակցության շրջանակներում Ինեկոբանկն իր հաճախորդներին է առաջարկում վարկեր, հաստատումով ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ «IFC GTFP» և «IFC WCSS» ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են ՓՄՁ հաճախորդների առևտրային գործարքների ֆինանսավորմանը: Ակրեդիտիվներն ու երաշխիքները հանդիսանում են միջազգային առևտրի ֆինանսավորման մատչելի և հարմարավետ միջոց և տրամադրվում են ապրանքների ներմուծման կամ արտահանման, կանխավճարի ապահովման և պայմանագրի կատարման համար: Ինեկոբանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում ունի ծառայությունների մատուցման արդյունավետ և ամբողջական գործիքակազմ և ակտիվ համագործակցում է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և այլ ֆինանսական կառույցների հետ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img