Հայաստանի բանկերի վարկային ներդրումները փետրվարին աճել են 2,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի` ռեզիդենտների տրված վարկերը2016 թ.-ի փետրվարի վերջին կազմել են 2 040,4 մլրդ դրամ` մեկ ամսում աճելով 2,27 տոկոսով, վկայում են ԿԲ տվյալները:

ԱՎԾ տվյալներով, արտարժութային վարկերը կազմել են 1 361,58 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ), իսկ դրամական վարկերը` 678,8 դրամ (1,18 տոկոսի աճ):

Ձեռնարկություններին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 3,3 տոկոսով` հասնելով 1 152,7 մլրդ դրամի, իսկ տնային տնտեսություններին տրված վարկերը`0,6 տոկոսով` հասնելով 785,4 մլրդ դրամի:

Ոչ ռեզիդենտներին տրված վարկերը կազմել են 127,2 մլրդ դրամ` աճելով 3,9 տոկոսով: 2016 թ.-ի փետրվարի վերջի դրությամբ, համախառն վարկերը կազմել են 2 167,6 մլրդ դրամ (2,36 տոկոսի աճ) (1 դոլարը – 481,94 դրամ): -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img