Tue, 22 April
14.1 C
Yerevan
USD: 390.51 RUB: 4.81 EUR: 449.98 GEL: 142.19 GBP: 522.85
spot_img

ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի գների անկումը տեսականորեն պետք է օգնի ամերիկյան տնտեսությանը և բարելավի հավասարակշռությունը: Սակայն խնդիրներ շատ կան, իսկ նավթի գների նվազման դրական ազդեցությունը առայժմ նկատելի չէ: Միաժամանակ, պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է` 2015 թ.-ի մարտի համեմատ, գրում է Vestifinance.ru-ն:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, պետբյուջեի պակասուրդը մարտին կազմել է 108 մլրդ դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2015 թ.-ի մարտին պակասուրդը կազմել է ընդամենը 53 մլրդ դոլար:

Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին բյուջեի բացասական սալդո 104 մլրդ դոլարի մակարդակով:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով սեզոնային շտկումները, 2016 թ.-ի մարտին  պակասուրդը կազմել է 102 մլրդ դոլար` 2015 թ.-ի մարտին գրանցված 89 մլրդ դոլարի համեմատ:

Պակասուրդը ֆինանսական տարում կազմել է 461 մլրդ դոլար, ինչը 5 տոկոսով ավել է անցած տարվա մակարդակից, երբ ցուցանիշը կազմել է 439 մլրդ դոլար:

Նախորդ ամսվա ընթացքում եկամուտների մակարդակը կազմել է 228 մլրդ դոլար, մինչդեռ ծախսերը հասել են 336 մլրդ դոլարի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերը

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային

Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին(ՎԻԴԵՈ) 

Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին

5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img