«Յունիբանկը» զրոյացրել է ԼՂՀ–ում ադրբեջանական ագրեսիայի զոհերի ընտանիքների վարկային պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» որոշում է կայացրել զրոյացնել ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների վարկային պայմանավորվածությունները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են:

Ըստ հաղորդագրության, Յունիբանկն իր աջակցությունն է հայտնել վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:

«Բարձր ենք գնահատում մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը, և խորին ցավակցությունները հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»,- ասել են «Յունիբանկում»:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img