«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը 2. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 3. Արմսվիսբանկը,  4. Մելլաթ բանկը 5. Անելիք բանկը։

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1620,1` 2015 թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 33,4 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1214,9)։

Միաժամանակ, 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն կրճատվել է 15,3 տոկոսով։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի  առաջին եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 16 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2016 թ.–ի առաջին եռամսյակում, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է` 1007,2 –ից դառնալով 1404,7։ Միաժամանակ առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 87 տոկոսը։

2016 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 42,2 տոկոս։ Ընդ որում Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 684,3` 2015 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 102,5–ի և 2015 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 305–ի համեմատ։

Այնուհետև գալիս է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 14,9 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն կազմում է 241,3` համապատասխանաբար 361,37–ի և 169,1–ի համեմատ), Արմսվիբանկը` 10,9 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն` 176,8), Մելլաթ բանկը` 10 տոկոս (ԸՎՑ–ն` 161,5), Անելիք բանկը` 8,7 տոկոս (ԸՎՑ–ն` 140,9` համապատասխանաբար 189,65–ի և 71,75–ի համեմատ)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#01(25), 2016 թ.–ի առաջին եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img