«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցները, որտեղ բարձր դասարանների աշակերտների համար անցկացվեցին բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցները պատմեցին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի մասին, մանրամասն կանգ առան բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների վրա, ինչպիսիք են` միջազգային դրամական փոխանցումները, վճարային քարտերը, վարկերը, ավանդները, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա էին նաև նշված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին հարց-պատասխանին:

«Լսարանը մեծ ոգևորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ երեխաները առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով և վարկային պրոդուկտներով», – նշել է Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթևոսյանը:

«Երեխաները նոր տեղեկություններ ստացան մեր երկրի ֆինանսական ու բանկային համակարգի մասին: Շատ բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Հուսով ենք` դրանք կդառնան ավանդական և կկրեն շարունակական բնույթ», – ավելացրել է Մաթևոսյանը:

Առաջիկայում բանկը նախատեսում է ևս մեկ հանդիպում Երևանի դպրոցներից մեկի աշակերտների հետ:

«Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img