Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում փետրվարին աճել է մինչև 373,6 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտում` ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածում, 2016թ.-ի փետրվարին կազմել է 373 555 դրամ` նախորդ տարվա փետրվարի համեմատ աճելով 7,3 %-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 366,3 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 342,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,4 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառատնտեսության և ձկնորսության ոլորտը` 117,1 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 118,7 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 119,8 հազար դրամ:

Ընդ որում, 2016 թվականի փետրվարին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, կազմել է 181 415 դրամ, ինչը մոտ 4,5 տոկոսով ավել է 2015 թվականի փետրվարի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի փետրվարին գրանցվել է Սյունիքի մարզում` շուրջ 219,6 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 128,4 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին կազմել է շուրջ 196 հազար դրամ:

Նախնական կանխատեսումներով, Հայաստանում 2016 թ.-ի առաջին եռամսյակի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181 667 դրամ (372 դոլար կամ 27 820 ռուբլի), ինչը 3,5 տոկոսով ավելի է այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշից: ($1 – 478,49 դրամ): -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img