«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևանի «ԱՅԲ» դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինասների ամիս – 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները այցելել են «ԱՅԲ» ավագ դպրոցը, որտեղ բարձր դասարանցիների մոտ բաց դաս են անցկացրել «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Բանկի աշխատակիցները աշակերտական լսարանին ծանոթացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, նրա հիմնական ինստիտուտների և դրանց գործառույթների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկային ոլորտին, մանրամասն նկարագրվել են բանկերի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց առանձնահատկությունները: ԱՅԲ-ի աշակետներին թեման չափազանց հետաքրքրեց և հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների ձևաչափով:

Առէկսիմբանկի Աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Մաթևոսյանի խոսքերով, «ԱՅԲ» դպրոցում բաց դասը հանրապետության դասավանդողների և աշակերտների համար «Իմ ֆինասների ամիս – 2016» ամենամյա ծրագրի շրջանակում տեղի ունեցող մեր վերջին հանդիպումներն էին:

«Այսպիսով, մեկամսյա ակցիայի ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, բաց դասեր ենք անցկացրել մայրաքաղաքի «ԱՅԲ» դպրոցում, ինչպես նաև Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքներում: Դատելով տրված հարցերի թվից, թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկնդիրների շրջանում և շատ գոհ ենք հանդիպումների արդյունքներից: Հուսով ենք, որ նման հանդիպումները ավանդական կդառնան»,- եզրափակել է Մաթևոսյանը։

«Իմ ֆինասների ամիս – 2016» ծրագիրն ՀՀ Կենտրոնական բանկի օժանդակությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել նրանց ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img