Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն արժանացել է ՎԶԵԲ-ի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակին (“Deal of the Year – Energy Efficiency”), լրագրողներին ուրբաթ ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«Մենք յուրահատուկ նշանակություն ենք տալիս այս նախագծին, քանի որ ջերմոցային տնտեսությունը մեր ռազմավարական ուղություններից մեկն է և թույլ է տալիս բարձրացնել տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի` գյուղատնտեսության անկախությունը եղանակային պայմաններից` ողջ տարի ապահովելով արտադրության կազմակերպում», – ասաց Թառումյանը:

Նա նշեց, որ Ամերիաբանկը 2015 թ.-ին «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որոնք հաստատվել և ֆինանսավորվել են Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդեռլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար, որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:

Թառումյանի խոսով, ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով:

«Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում», – ասաց Թառումյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Բանկի ակտիվները 2016 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները ` 447 մլրդ դրամ, կապիտալը` 60,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,4 մլրդ դրամ, զուտ շահույթը` 1 195,8 մլն դրամ ($1 – 479,34 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img