Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները I եռամսյակում նվազել են 6,2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ցպահանջ ավանդները 2016 թ.-ի առաջին եռամսյակում, տարեսկզբի համեմատ, նվազել են 6,2 տոկոսով` մինչև 200,3 մլրդ դրամ: Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» ֆինանսա-տնտեսական 2016 թ.-ի առաջին եռամսյակի տեղեկագրում:

Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալի մեծությամբ առաջատարների հնգյակում են HSBC բանկ Հայաստանն է, ՎՏԲ–Հայաստան բանկը, Կոնվերս բանկը և Ինեկոբանկը: Ընդ որում, 2016 առաջին եռամսյակում առաջատար հնգյակի մասնաբաժինը կազմել է 122,8 մլրդ դրամ կամ ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ցպահանջ ավանդների 61,3 տոկոսը:

2016 թ.-ի հունվար-մարտի տվյալներով, ֆիզիկական անձնաց ցպահանջ ավանդների ծավալի մեծությամբ առաջատար դիրքում է HSBC բանկ Հայաստանը` 41,3 մլրդ դրամ (4,6 տոկոսի անկում):

Ամերիաբանկի ցպահանջ ավանդները կազմել են 26,3 մլրդ դրամ (18 տոկոսի անկում), ՎՏԲ–Հայաստան բանկինը` 24,9 մլրդ դրամ (5,54 տոկոսի աճ), Կոնվերս բանկինը` 18,3 մլրդ դրամ (1,4 տոկոսի անկում), Ինեկոբանկինը` 11,91 մլրդ դրամ (0,93 տոկոսի անկում):

Հայկական բանկերում ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների համախառն ավանդներն առաջին եռամսյակում կազմել են 1 199,3 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 1,74 տոկոսով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img