Արարատբանկն իրականացրել է 1 մլն դոլարի արժութային արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն իրականացրել է 1 մլն դոլարի արժութային արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկումը:

«Արարատբանկը արժեթղթերի շուկայի ակտիվ դերակատարներից է և հաշվի առնելով նախորդ թողարկումների պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է դոլարային պարտատոմսեր», – ուրբաթ լրագրողներին հայտնեց Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, թողարկվել է 25 դոլար արժողությամբ 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 3 տարի շրջանառության ժամկետով և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Նա ավելացրեց, որ պարտատոմսերի բաժանորդագրությունը տեղի կունենա հունիսի 6-ից 17-ը:

«Նախորդ թողարկումների համեմատ, տոկոսադրույքները նվազել են, ինչը կապված է շուկայի միտումների հետ: Շուկայի հետազոտման հիման վրա, այսօրվա թողարկումը մենք իրականացնում ենք 7 տոկոս տոկոսադրույքով, ինչը բավական գրավիչ ցուցանիշ է», – ասաց նա:

Հարությունյանի խոսքով, պարտատոմս գնելու համար ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ կարող է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ:

Ընդ որում, նա նշեց, որ բանկի պարտատոմսերն երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ունենալով ժամկետային ավանդների բոլոր առավելությունները: Պարտատոմսերը կցուցակվեն NASDAQ OMX Armenia բորսայում: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կտրվի արժութային պարտատոմսերի առուվաճառքից բացի իրականացնել նաև ռեպո-գործարքներ: Արժեկտրոնների վճարումներն իրականացվելու են եռամսյակը մեկ:

NASDAQ OMX Armenia բորսայում շրջանառվում են Արարատբանկի հինգ թողարկումների պարտատոմսեր, որոնցից 4-ը դոլարային են, մեկը` դրամային: 2015 թ.-ին բանկի պարտատոմսերով իրականացվել է մոտ 1 մլն դոլարի և 219 մլն դրամի 130 գործարք:

Ինչպես նշեց Հարությունյանը, անցած տարվա տվյալներով, Արարատբանկի պարտատոմսերի քանակական մասնաբաժինը բորսայում կազմում է 58 տոկոս, իսկ այս տարվա տվյալներով` 2 տոկոս:

«Դա նշանակում է, որ բորսայում իրականացվող գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործարք իրականացվում է Արարատբանկի պարտատոմսերով, ինչը մեր հետևողական աշխատանքի և լիկվիդայնության ապահովման արդյունքն է», – ասաց նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են 130,6 մլրդ դրամ (տարեսկզբից 1 տոկոսի անկում), պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ (1,45 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 22,7 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), առաջին եռամսյակի շահույթը կազմել է 176,7 մլն դրամ: ($1 – 477,99 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img