ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն Beeline-ի և «Նիկիտա Մոբայլ»-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին։

Ինչպես հինգշաբթի հաղորդել է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը, ծրագրիը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների և ArCa համակարգի բանկերի քարտապանների համար, ովքեր, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված պարզ և հարմար USSD ինտերֆեյսի միջոցով:

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

«Beeline-ը մշտապես փորձում է այպես անել, որ հաճախորդների համար լինի պարզ և հարմար: Այս հարցում մենք չենք սահմանափակվում սեփական սակագնային փաթեթներով ու ծառայություններով և մեր գործընկերների հետ համատեղ ձգտում ենք բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ, որոնք կլինեն օգտակար և հարմար: Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից և հեռավորությունից», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր առջև դրված էր բարդ առաջադրանք ինտեգրելու USSD մենյուն Beeline բաժանորդների համար և «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործառնական կենտրոնի հետ: Մենք հաջողությամբ լուծեցինք մեր առջև դրված խնդիրները: Սա մեր ոչ առաջին նման ծրագիրն է, և մենք հույս ունենք, որ ապագայում մեզ սպասում են նմանաատիպ հետաքրքիր խնդիրներ, որոնք մենք կլուծենք` օգտագործելով մեր ստեղծագործական և տեխնիկական ներուժը», –նշել է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արա Յագդջյանը։

«Beeline-ն առաջինն արձագանքեց մեր նոր գաղափարին և ծառայությանը, ինչի համար մենք շնորահակալ ենք ընկերությանը: Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, և այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին: Իսկ Beeline-ն արժանիորեն կվայելի առաջամարտիկի հաջողության պտուղները, – իր հերթին նշել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը և հետևել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները:

USSD ArCa ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս` ռոումինգի ակտիվացման դեպքում: Beeline նույն համարին կարելի է ամրագրել ArCa համակարգի բանկերի մի քանի քարտ: Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img