Բացվել է Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 17–ին կայացել է Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:

Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ` մասնաճյուղի հասցեն է ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ N51/9:

Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից:

«Պարույր Սևակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ և արագ:

««Պարույր Սևակ» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի, որը արագ կիրականացնի գործարքը», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնաճյուղում տեղադրված են նաև շուրջօրյա աշխատող վճարային տերմինալ և բանկոմատ:

Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ, ուստի հաճախորդների թվի ավելացմանն զուգընթաց, մենք պետք է ապահովենք արձր որակով սպասարկում: Առաջիկայում Յունիբանկը նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Ներկայումս Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղով և 54 պրոմո կետերով:

Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին` շուկայում առաջարկելով նաև ներդրումային գործիքներ: IPO-ի և պարտատոմսերի հաջող տեղաբաշխումից հետո, Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին` հնարավորություն ընձեռելով բնակչության դառնալու բանկի բաժնետեր։Առաջարկի արդյունքում, բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

«Երկարաժամկետ ներդրումների նպատակով ձեռք բերեք Յունիբանկի բաժնետոմսերը, դարձեք բաժնետեր և օգտվեք լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից Մենք շարունակում ենք զարգացնել Յունիբանկը` որպես ժողովրդական բանկ, ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ», – ընդգծել է Վարդան Աթայանը:

Բանկի բաժնետեր հաճախորդներին առաջարկվում է լոյալության փաթեթ, որն իր մեջ մասնավորապես ներառում է ավելի բարձր տոկոսադրույքներով ավանդներ` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և 15.5% ՀՀ դրամի դեպքում:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img