Հայէկոնոմբանկը 2015թ.–ին կվճարի 14% շահաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկը 2015թ.–ի գործունեության արդյունքում կվճարի 14% շահաբաժիններ, ուրբաթ ասել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Նրա խոսքով` այս պահին բանկն արդեն ունի 3000-ից ավելի բաժնետեր։

«Այսօրվա բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել 14% շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում կատարված ներդրումը հանդիսանում է կայուն եկամուտների երաշխիք», – ասել է Սուքիասյանն ու ավելացրել, որ բաժնետերերի քանակի ավելացման պատճառներից է նաև շահաբաժինների վճարման բանկի քաղաքականությունը։

Ինչպես նշել է բանկի ղեկավարը, 2015թ.–ը Հայէկոնոմբանկի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

Նրա խոսքով` 2015 թ.–ին բանկի հաճախորդների թիվը հասել է 133,6 հազարի, ինչը վկայում է շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին։

«2015թ-ին բանկն ապահովել է հիմնական ցուցանիշների զգալի աճ 2014թ-ի ցուցանիշների նկատմամբ, մասնավորապես` Բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 17.9%-ով, հաճախորդներին տրված վարկերը` 13.7%-ով, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 7.7%-ով, իսկ ընդհանուր կապիտալը` 35.5%-ով», – նշել է Սուքիասյանը։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են` ՎԶԵԲ` 20 տոկոս, Սարիբեկ Սուքիասյան ` 22,6 տոկոս, Խաչատուր Սուքիասյան`19.5 տոկոս, Ռոբերտ Սուքիասյան` 15.3 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 108.2 մլրդ դրամ, պարտավորությունները` 88.5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 19.7 մլրդ դրամ, կանոնադիր կապիտալը` 6.33 մլրդ դրամ, վարկային ավանդները` 57.2 մլրդ դրամ։ Բանկի մաքուր շահույթը 2016 թվականի 1–ին եռամսյակում կազմել է 104.5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 41 ստորաբաժանում, դրանցից 20–ը գործում է Երևանում, 20–ը` մարզերում և մեկը` ԼՂՀ–ում ($1- 476,02 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img