Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց թվով երրորդ վարկային պայմանագիրը, որով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը կհատկացվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Արդշինբանկի կայքը:

«ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր բաղկացուցիչ, և այդ պատճառով Արդշինբանկի ռազմավարական զարգացման հիմքում ընկած է ՓՄՁ ոլորտում մատչելի վարկավորման խթանումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ծրագրի շրջանակում, Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին` սկսած տարեկան 11% տոկոսադրույքից:

Բացի այդ, ԱՄՆ կառավարության Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիայի (OPIC – The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ, Արդշինբանկը ամերիկյան World Business Capital (WBC) ընկերության հետ 2016թ.-ի հունիսի 30-ին ստորագրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Պայմանագրի շրջանակում ստացված գումարները կուղղվեն Բանկի հաճախորդ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տարածաշրջանի տասնմեկ երկրների կողմից: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img