Արարատբանկն իրականացրել է 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել է 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը, ուրբաթ լրագրղներին ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, թողարկվել է 10 000 դրամ անվանական արժեքով 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 2 տարի շրջանառության ժամկետով և 13 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հարությունյանն ավելացրեց, որ պարտատոմսերի բաժանորդագրությունը տեղի կունենա հուլիսի 11-ից 22-ը:

«Մենք, վերլուծելով շուկան, փորձել ենք սահմանել ոչ թե արհեստական, այլ շուկայական տոկոսադրույքը: Այսօր այդ տոկոսադրույքը համընկնում է շուկայականի հետ: Եթե վերցնենք երկամյա պետական պարտատոմսերը, ապա դրանց տոկոսադրույքը կազմում է 12-12,5 տոկոս: Իսկ մենք առաջարկել ենք ևս 0,5-1 տոկոս տարբերագին առևտրային պարտատոմսերի համար», – ասաց նա:

Հարությունյանի խոսքով, նման տոկոսադրույքով պարտատոմսերից ստացված միջոցները հնարավորություն են տալիս բանկին վարկեր տրամադրել 14-15 տոկոսով:

«Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի պարտատոմսերով առուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ», – ասաց նա:

Ինչպես նշեց Հարությունյանը,  բաժանորդագրումից հետո 10 օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն NASDAQ OMX Armenia բորսայում, ապա լիկվիդայնության ապահովման համար բանկը պայմանագիր կկնքի մարկետ-մեյքերի հետ:

«Բանկը մեծ ուշադրություն է դարձնում լիկվիդայնության հարցին: Պարտատոմս գնած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ցանկացած պահի վաչառել իր թղթերը և ստանալ կուտակված տոկոսները: Դրանով էլ հենց ապահովվում է պատրատոմսերի մեջ ներդնելու գրավչությունը` ի տարբերություն ավանդների», – նշեց նա:

Ընդ որում, Հարությունյանն ավելացրեց, որ բանկի պարտատոմսերը, ինչպես և ավանդները, երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Նա հիշեցրեց, որ այս տարի բանկն իրականացնում է պարտատոմսերի երկրորդ թողարկումը:

Հունիսին բանկն իրականացրել է 1 մլն դոլարի արժութային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում: 2016 թ.-ին բանկի կողմից թողարկված պարտատոմսերով կատարվել են շուրջ 82 գործարք` 540 000 դոլար և 12 գործարք` 22 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Հարությունյանը պարզաբանեց, որ դրամային պարտատոմսերը հիմնականում հետաքրքրություն են առաջացնում ներդրումային, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային ֆոնդերը, իսկ դոլորայիններն ավելի գրավիչ են ֆիզիկական անձանց:

Նրա խոսքով, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, բանկի ակտիվները կազմել են 130,6 մլրդ դրամ (տարեսկզբից 1 տոկոսի անկում), պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ (1,45 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 22,7 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), առաջին եռամսյակի շահույթը կազմել է 176,7 մլն դրամ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img