Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,2 %–ով

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հուլիսի 18–ից 24-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18895,32 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 1,2 տոկոսով կամ 231,26 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20538,39 դրամ` նվազելով 1,2 տոկոսով կամ 551,37 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 286,41 դրամ (3,96 դրամի աճ), բացթողնման գին` 311,32 դրամ (4,31 դրամի աճ), պլատինում` գնման գին` 15382,05 դրամ (277,27 դրամի աճ), բացթողնման գինը` 16719,62 դրամ (301,38 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 8943,26 դրամ (434,76 դրամի աճ), բացթողնման գինը` 9720,93 դրամ (472,565 դրամի աճ) ($1 – 476,15 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img