Յունիբանկը առաջարկում է ավելի շահավետ պայմաններով սպառողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016 թ.-ի օգոստոսի ավարտը Յունիբանկը հայտարարում է հատուկ ակցիա սպառողական վարկավորման համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակներում բանկը բարելավել է անշարժ գույքի և ոսկու գրավով սպառողական վարկերի պայմանները: Մասնավորապես, նվազեցվել են անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքներն ու միջնորդավճարը: Վարկը կարելի է ձևակերպել մինչև 84 ամիս ժամկետով` սկսած 16% տարեկան տոկոսադրույքով: Վարկի ձևակերպման միանվագ միջնորդավճարը կազմում է 0.5%` նախկին 1%-ի փոխարեն, նշվում է հաղորդագրության մեջ:

Ոսկու գրավով U-Gold և U-Gold+ սպառողական վարկերը տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով` 21%-22% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 2 մլն ՀՀ դրամ: Ոսկու գրավով վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան», «Դավիթ Բեկ», «Աճառյան», «Մալաթիա», «Քոչար» երևանյան, ինչպես նաև` «Արմավիր», «Արթիկ», «Գյումրի», «Էջմիածին», «Վանաձոր», «Սևան», «Մարտունի» և «Արտաշատ» մարզային մասնաճյուղերում:

«Ամռանը Յունիբանկը հայտարարեց հատուկ ակցիա, որի շրջանակում սպառողական վարկավորումը դառնում է ավելի մատչելի: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկն այս վարկատեսակների հանդեպ` մենք վերանայել ենք պայմանները` երկարացնելով ժամկետը, նվազեցնելով տոկոսադրույքները կամ միջնորդավճարը: Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի վարկերը հասանելի են առավելագույն թվով հաճախորդներին: Մենք ձգտում ենք հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, 2016թ.-ի հունիսի 30-ի դրությամբ, Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով:

Այժմ բանկն իրականացնում է նաև «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակում քարտապանները կուտակում են բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանում դրամական միջոցներ: Ակցիայի շրջանակում Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img