ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ շուկայում առաջինը գործարկել է դրամական փոխանցումներ TelCell համակարգով

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Tel Cell ընկերության հետ համատեղ գործարկել է դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու ևս մեկ հարմարավետ տարբերակ, որը զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«TelCell Transfer» դրամական փոխանցումների նոր համակարգի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում», – նշվում է հաղորդագրության հետ:

Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի և «TelCell Transfer» համակարգի 15 սպասարկման կետերի միջև, այնպես էլ բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և «ՀեռախոսԲանկ» ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար):

Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից «TelCell Transfer» համակարգին միանալու դեպքում, փոխանցումները հնարավոր կդառնան նաև «TelCell Transfer» համակարգին միացած նոր անդամ-բանկերի մասնաճյուղային ցանցերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում «TelCell Transfer» համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:

Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:

«TelCell Transfer» դրամական փոխանցումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.vtb.am կայքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով TelCell-ի տեղեկատվական կենտրոն 060 27-22-22 հեռախոսահամարով և բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img