«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության վարկային արտոնություններից օգտվել է շուրջ 2000 վարկառու

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ /. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սահմանամերձ համայնքներին աջակցող երկամյա ծրագրի շրջանակում արտոնյալ պայմաններով ավելի քան 1,2 մլդ դրամի վարկ է տրամադրել շուրջ 2000 վարկառուների, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն գրեթե 2 տարի է «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուները օգտվում են ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից՝ առանց տրամադրման կամ սպասարկման միջնորդավճարների, իջեցված տոկոսադրույքներով:

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ իր առջև դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: 2014 թ.-ի օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի, սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման և տրամադրման վճարների և իջեցված տոկոսադրույքներով:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «ԿԱՄՈՒՐՋ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

 Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img