Հայաստանում ԱՊՊԱ գծով պարգևավճարները առաջին կիսամյակում կազմել են 9,2 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները`3,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ գծով պարգևավճարները 2016 թ.–ի առաջին կիսամյակում կազմել են 9,2 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 3,9 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ»  գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2016 թ.–ի առաջին կիսամյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` ապահովագրական ընկերությունների  համախառն ապահովագրական պարգևավճարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 15,8 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 6,8 մլրդ դրամ։

Առաջին կիսամյակի արդյունքներով` ԱՊՊԱ գծով ապահովագրական պարգևավճարների մեծությամբ ապահովագրական շուկայի առաջատարն է Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 2 733,7 մլն դրամ ծավալով։ Ընկերության ապահովագրական փոխհատուցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 387,4 մլն դրամ։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան, որի ԱՊՊԱ գծով պարգևավճարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 855,2 մլն դրամ։ Միաժամանակ ԱՊՊԱ գծով ապահովագրական փոխհատուցումները կազմել են 793,1 մլն դրամ։

Այնուհետև գալիս է Նաիրի Ինշուրանս ընկերությունը`1 847,3  մլն դրամ պարգևավճարով և 565,4 մլն դրամ փոխհատուցումով, Սիլ Ինշուրանսը` համապատասխանաբար  1 087 մլն դրամ և 473,7 մլն դրամ, Ռեսոն` 1 075,7 մլն դրամ և 441,6 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսը` 618,8 մլն դրամ և 269,4 մլն դրամ։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվներն առաջին կիսամյակի արդյունքում կազմել են 40,2 մլրդ դրամ (տարեսկզբից` 3,5 տոկոսի աճ), պարտավորությունները կազմել են 22,1 մլրդ դրամ (2 տոկոսի անկում), կապիտալը` 18 մլրդ դրամ (11 տոկոսի աճ)։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 2 620,7 մլն դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածին գրանցված 1 506,2 մլն դրամի համեմատ` ավելանալով 74 տոկոսով։ 2016 թ.–ի առաջին կիսամյակի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 475.69 դրամ)։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img