NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ օգոստոսի 15-ից 19-ը չեն իրականացվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: ($1– 474,69 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img