Moody’s-ը հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ:

Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը և աապահովելով հետագա առաջխաղացումը շուկայում:

«Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմնսերի նկատմամբ, 4 մլրդ ՀՀ դրամ ծավալով ևս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Moody’s-ի կանխատեսմամբ, 2016թ.-ին «Յունիբանկի» նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով: Այդ կերպ բանկը լիովին կբավարարի ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի չափի վերաբերյալ պահանջը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը:

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով, Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Յունիբանկի» բազային վարկային գնահատականի վարկանիշը սահմանվել է caa1, կոնտրագենտի ռիսկի գնահատականը` ի B1(cr)/NP(cr):

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 – 474,69 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img