«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը հաղթել է Մոսկվայում անցկացված միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ.–ին թողարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը թողարկվել է 1000 հատ տպաքանակով։ Հուշադրամի տրամագիծը 50,0 մմ է, քաշը` 67,2 գրամ։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի դիմերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ)` սգվոր մոր հուշարձան (Իժևսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե),  երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երևանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար  (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքևում  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է (Երևան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից: 2016 թ.–ին մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն):

«Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթի հաղթողների անունները հրապարակվել են 2016 թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում` «Ռեդիսոն Սլավյանսկայա» հյուրանոցում, COINS-2016 7–րդ միջազգային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img