Mon, 12 May
15.1 C
Yerevan
USD: 389.25 RUB: 4.73 EUR: 439.39 GEL: 141.96 GBP: 516.22
spot_img

«Կրեդիտ Ագրիկոլ» բանկը շահագրգռված է լինել ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆրանսիական կապիտալի ներգրավման հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ավելացրել է, որ, հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ` բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը:

Հատկանշելով բանկի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետն ընդգծել է նաև ֆրանսիական ընկերության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ և կներկայացնի պոտենցիալ գործընկերներին:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ և նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Մարկ Օպենհեյմը իր հերթին նշել, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով, այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերն ու իրենց մեծ ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, գործարար դաշտի ակտիվացմանն ու տնտեսության զարգացմանը:

«Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ուղղվածության փոփոխությունը ևս կնպաստի ՀՀ կառավարության նպատակների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին՝ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է իրենց ու այլ ներդրողների համար:

«Պետության և ներդրողի միջև լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին և շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումնավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img