Հայկական բանկերը պետք է աճի նոր կետեր գտնեն բիզնեսի համար. ՎՏԲ–Հայաստան Բանկի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը պետք է գտնեն աճի նոր կետեր իրենց բիզնեսի համար, նշեց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Հիմնական մարտահրավերը վարկային պարտավորությունների ավելացումն է, պարզապես հարկավոր է մինչև վերջ  լուծել բանկային միջավայրի երևույթները գրանցված ճգնաժամի կապակցությամբ։ Բոլոր բանկերին անդրադարձել են այդ երևույթները և հիմա, կարծում եմ, խնդիրը եզրափակիչ լուծման փուլում է։ Բոլոր բանկերը պետք է գտնեն աճի նոր կետեր իրենց բիզնեսի համար ինչպես կորպորատիվ բիզնեսի, այնպես էլ մանրածախի հարցում», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Գուսևը դրական համարեց բանկային հատվածում մրցակցության սրումը։

Նա նաև դրական գնահատեց  նոր կառավարության ձևավորումը` նշելով, որ բանկային բիզնեսի զարգացումը փոխկապակցված է երկրի տնտեսության զարգացման հետ։

«Բանկային համակարգի մարտահրավերներից կլինի այդ աճին սատարելը, նոր գործիքների տրամադրումը, նոր մոտեցումների ձևավորումն ու զարգացման սեփական ռազմավարությունների ձևավորումն ավելի դրական հունով», – ավելացրեց նա։

Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ բանկային շուկայում փաստացի գործել է 20 բանկ։ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, որն ամփոփում է կիսամյակի տվյալները, կապիտալի մեծությամբ խոշորագույն բանկերի հնգյակում են Ամերիաբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկն ու ՎՏԲ–Հայաստան Բանկը։ Միաժամանակ 2016 թ.–ի հունվար–հունիսին առաջատար հնգյակին բաժին է հասել երկրի բանկային համակարգի համախառն կապիտալի մոտ 44.7 տոկոսը կամ 262,9 մլրդ դրամ։

Առևտրային բանկերի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 12,3 մլրդ դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 7,8 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 56,1 տոկոսով։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործող բանկերից 15–ը գրանցել են շահույթ, իսկ հինգ բանկեր գրանցել են 3,9 մլրդ դրամի վնաս` նույն ժամանակահատվածում յոթ բանկերի կողմից գրանցված 8,9 մլրդ դրամի վնասի համեմատ ($1 – 474,57 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img