ՎՏԲ-Հայաստան Բանկը ոչ մի գործարք չի քննարկում Հայաստանի բանկային շուկայում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ոչ մի գործարք չի քննարկում Հայաստանի բանկային շուկայում, հայտարարեց ՎՏԲ24 Բանկի նախագահ, խորհրդի ղեկավար Միխային Զադորնովը:

«Ինչպես ասում են` երբեք մի ասեք երբեք, սակայն այս պահին մենք շուկայում ոչ մի գործարք չենք քննարկում», – ասաց նա ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սույն թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ բանկային ոլորտում գործել է 20 բանկ: 2015 թ.-ին Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը, իսկ 2016 թ.-ի օգոստոսի 24-ինԿԲ-ն գրանցել է փոխանակման ակտն ու հաստատել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ի թարմացված կանոնակարգը, ըստ որի` «ԲՏԱ» բանկի գործունեությունը դադարեցվում է , և «Հայէկոնոմբանկը» դառնում է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի իրավահաջորդ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img