Tue, 3 March
8.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման իր ելույթի ժամանակ:

«Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր», – նշել է նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

«Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին», – վստահեցրել է նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որպաշտոնական Երևանը հանձնառու է իր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ «Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ», – ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները: «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով, իշխանությունները հանձնառություն են ստանձնել Հայաստանի գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ «Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն», – ասել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։

«Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով», – նշել է Սարգսյանը։ -0-

ЕРЕВАН, 11 октября. /АРКА/. В Армении существует важнейшая предпосылка для предпринимательства – стабильная макроэкономическая среда, заявил президент страны Серж Саргсян, выступая накануне в Нью-Йорке на мероприятии “Армения: инвестиционный форум 2016”, прошедшем в Нью-Йорке.

“Последние процессы в регионе и странах СНГ – резкое обесценивание валют, показало, что Армения способна противостоять негативным внешним потрясениям, обеспечивая в стране стабильную и предсказуемую макросреду”, – сказал глава государства.

По его словам, правительство Армении и Центральный банк обеспечивают ожидания общественности, позволяя, чтобы девальвация армянской национальной валюты была экономически обоснована.

“Мы будем строжайше следить за соблюдением золотого канона макроэкономической стабильности посредством эффективной налогово-бюджетной и денежно-кредитной политики”, – заверил президент.

Саргсян подчеркнул, что официальный Ереван берет на себя обязательство дальнейшего улучшения предпринимательской среды в стране. “Мы придаём приоритетное значение внедрению цифрового правительства с целью оказания нашему народу и деловым кругам услуг, созвучных с требованиями XXI века. Например, сегодня каждый может в сетевом режиме наблюдать за всеми бюджетными тратами, представлять запросы органам общественных услуг РА и отслеживать ход выполнения своего заявления, в электронном порядке получать лицензии и другие государственные услуги”, – сказал он.

По его словам, для повышения эффективности бизнес-среды Армении предусматривается ощутимо улучшить также налоговую и таможенную сферы. “Неделю назад парламент принял новый налоговый кодекс, который предоставляет ряд льгот предпринимателям и инвесторам. Мы упростили осуществляемые налоговыми органами процедуры, сделав таким образом процесс налогового контроля более удобным для предпринимателя”, – отметил Саргсян.

По его словам, власти обязательство обеспечить стабильность и предсказуемость бизнес-среды, соблюдая принципы защиты инвестиций и реализации реформ в сфере правосудия. “Эти принципы, фактически, закреплены принятыми в 2015 году конституционными реформами, где особо акцентированы положения, способствующие развитию предпринимательства и упрощению инвестиций”, – сказал глава государства, добавив, что в результате этих изменений Армения вскоре от полупрезидентской формы управления совершит переход к парламентской.

“Эта инициатива также была обусловлена экономическими соображениями и мы считаем, что модель парламентского правления будет максимально эффективной для нашей страны, в том числе также в экономическом плане”, – отметил Саргсян.—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img