«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի III եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատարներն են 1. ՎՏԲ–Հայաստան Բանկը 2. Արարատբանկը, 3. Յունիբանկը, 4. Հայէկոնոմբանկը, 5. Ամերիաբանկը։

Այս տարվա երրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 825,29` 2015 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 26,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1122,9)։ Միաժամանակ, 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 52,2 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1725,3)։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի երրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 19 առևտրային բանկերից միայն 12 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2016 թ.–ի երրորդ եռամսյակում, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 925,43–ից դառնալով 725 (ԸՎՑ–ն 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1543,2)։

Միաժամանակ, առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 88 տոկոսը (2015 թ.-ի երրորդ եռամսյակում` 82 տոկոս, իսկ 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում` 89 տոկոս)։

2016 թ.–ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 38,8 տոկոս։ Ընդ որում, ՎՏԲ–Հայաստան Բանկի ԸՎՑ–ն կազմել է 320,3` 2015 թ.–ի երրորդ եռամսյակում գրանցված 346,2–ի և 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 87,4–ի համեմատ։

Այնուհետև գալիս է Արարատբանկը` 28,6 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն կազմում է 235,8 ` համապատասխանաբար 25,6 –ի և 702,3–ի համեմատ), Յունիբանկը` 9 տոկոս մասնաբաժնով (ԸՎՑ–ն` 74,3,, համապատասխանաբար 38,4–ի և 233,2–ի համեմատ), Հայէկոնոմբանկը` 6,8 տոկոս (ԸՎՑ–ն` 56,4, համապատասխանաբար 33,3–ի և 105,1–ի համեմատ), Ամերիաբանկը` 4,7 տոկոս (ԸՎՑ–ն` 38,4` համապատասխանաբար 94,8–ի և 415,3,–ի համեմատ)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#03(27), 2016 թ.–ի երրորդ եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img