Sat, 21 February
2.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Հայաստանը և Իրանը քննարկում են երկու երկրների ֆինանսական համակարգերի գործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Հայաստանում Իրանի լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին քննարկել են Հայաստանի և Իրանի ֆինանսական համակարգերի արդիականացման, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Արամյանը հայտարարել է, որ Իրանի բարձր տնտեսական աճը անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա, հետևաբար, Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը:

«Մեր հարևանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա: Հիմա ունենք նոր իրականություն և ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք  հասնել ավելի մեծ ցուցանիշների», – հայտարարել է Արամյանը:

Նա ընդգծել է, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը  չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները:

«Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը  3 միլիոն ամերիկյան դոլար է, Հայաստանից Իրան՝ 250 հազար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ  անելիք ունենք այստեղ և կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առևտրային ներուժը», – ասել է Արամյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման և իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել հարևան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով:

Այս համատեքստում Արամյանը նշել է, որ հայ-իրանական գործակցության խոշորագույնը համարվող էներգետիկ նախագծին զուգահեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտներում ևս. օրինակ՝ պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ հնարավոր է խթանել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, զարգացնել մի շարք այլ ենթակառուցվածքներ գյուղատնտեսության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում:

Դեսպան Սաջջադին իր հերթին նշել է, որ Իրանը, մասնավորապես, հետաքրքված է ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ինչպես նաև` միջազգային ֆինանսական հարթակներում փոխադարձ համագործակցությամբ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img