Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թ.-ի տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել, նախօրեին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խորհրդարանական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ 2017թ.-ին, պետական բյուջեի նախագծի համաձայն, սպասվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսանոց իրական աճ` 2,4 տոկոսանոց ցածր գնաճի դեպքում: Ընդ որում, աճը հիմնականում ապահովվելու է արդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին:

«Ներկա համաշխարհային տնտեսական և ֆինանսական պայմաններում տնտեսության 3,2 տոկոսանոց աճն արդեն բավական ռիսկային և լուրջ կանխատեսում է, սակայն մենք կարծում ենք, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականցման հաշվին հնարավոր կլինի բարձրացնել տվյալ ցուցանիշը», – ասել է Կարայանը` զերծ մնալով սպասվող ցուցանիշը բարձրաձայնելուց:

Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով, իսկ 2017 թ.-ին` 3,2 տոկոսի: ՀԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, հանրապետության տնտեսական աճը 2016 թ.-ին կկազմի 1,9 տոկոս, ԱՄՀ-ն ևս կանխատեսում է 1,9 տոկոսի աճ, ՎԶԵԲ-ը` 2 տոկոս, Fitch–ը` մինչև 2 տոկոս, Moody’s–ը 2016 թ.–ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի դանդաղում` մինչև 2,2 տոկոս։ ՀՀ ԿԲ–ն իր վերջին կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսության աճը 2016 թ.–ին գնահատում է 1,5–2,6 տոկոսի սահմանում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img