ՀՀ ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները: 2017 թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է և միայն  կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման:

Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017 թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

Այսպիսով, շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:Միևնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8 % և 5 %:

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է սեպտեմբերի 27–ին 0,5 տոկոսով և սահմանվել 6,75 տոկոս։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կառավարությունը քննարկում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի նոր մեխանիզմ

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի մի մասը, հնարավոր է, կատարի գործատուն

ՀՀ Կիբեռոստիկանությունը նախազգուշացրել է բանկերից մեկի անունից տարածվող նոր ֆիշինգային սխեմայի մասին

Հայաստանի ՆԳՆ Կիբեռոստիկանությունը նախազգուշացրել է սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող կեղծ գովազդի մասին, որը ներկայացվում է որպես AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկ:

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների վարկային և լիզինգային պորտֆելը 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 681.8 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 681.8 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 1.64%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 3.23%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին կիսամյակում աճել է 2.82%–ով՝ գերազանցելով 467 մլրդ դրամը

Համախառն կապիտալի շուրջ 58%-ը բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամին, իսկ մոտ 37%-ը՝ կուտակված շահույթին

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses (ՎԻԴԵՈ)

Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img