Հայաստանի ԱՊՊԱ համակարգում փոփոխությունները կխստացնեն ոլորտի մրցակցությունը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ համակարգում փոփոխությունները կխստացնեն մրցակցությունը Հայաստանի ապահովագրական ընկերությունների միջև, ասաց «Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի» ղեկավար Կարեն Չիլինգարյանը:

Հայաստանում ՃՏՊ-ների մասնակիցների ապահովագրական վճարումների փոխհատուցման համակարգի ազատականացումը, որը ուժի մեջ կմտնի 2017 թ.-ի ապրիլի 1-ից, նախատեսում է սեղմ ժամկետներում ուղիղ փոխհատուցումների համակարգի ներդրումը և դրանց չափի ավելացումը: Բացի այդ, նախատեսվում է ոլորտում ողջ փաստաթղթաբանության ստանդարտացում, թե ապահովագրական ընկերությունների գծով, թե տուժածների:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ փոփոխությունները դրական են վարորդների համար, հատկապես օրինապահների համար, ում համար գործում է բոնուսների համակարգը:

«Մասնավորապես, ուղիղ փոխհատուցումների համակարգը թույլ է տալիս ՃՏՊ-ում տուժած մեքենայի սեփականատիրոջը փոխհատուցում ստանալ հենց իր ապահովագրական ընկերությունից, այլ ոչ թե հակառակ կողմի ընկերությունից: Դա կբարձրացնի ոլորտի մրցակցությունը, և ապահովագրական ընկերությունները ավելի որակյալ ծառայություններ կմատուցեն», – կարծում է Չիլինգարյանը:

Նա նաև մեկնաբանել է ԱՊՊԱ համակարգում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սեպտեմբերի 1-ից, որոնց համաձայն ներմուծվել է բոնուս-մալուս սկզբունքը (ապահովագրական պատմության վրա հիմնված զեղչերի համակարգ): Արդյունքում, աճել է ապահովագրական պարտավորությունների արժեքը տասքիքտների և «ռիսկի խմբում գտնվող» վարորդների համար:

«Ընդ որում, հայ վարորդների կեսը վճարում է ապահովագրության դիմաց նույնքան, որքան և նախկինում, 30 տոկոսի համար ապահովագրությունը թանկացել է, իսկ 20 տոկոսի համար` նվազել», – նշել է Չիլինգարյանը:

Նա առանձին անդրադարձել է տաքսի ծառայությունների թեմային: «Վիճակագրության համաձայն, Հայաստանում գրանցված 450-500 հազար մեքենաներից միայն 2,4 տոկոսն է աշխատում որպես տաքսի: Ընդ որում, եթե ՃՏՊ է ընկնում մեքենաների միջինը 8 տոկոսը, ապա տաքսիստների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս», – հայտնել է Չիլինգարյանը:

Նա ացելացրել է, որ ավելի վաղ նախատեսվում էր տաքսի ծառայությունների համար ապահովագրության արժեքը բարձրացնել 200 տոկոսով, սակայն, հաշվի առնելով սոցիալական գործոնները, որոշվել է թանկացնել 25 տոկոսով:

Չիլինգարյանն ընդգծել է, որ ԱՊՊԱ համակարգը Հայաստանում գործում է ընդամենը 5 տարի և անընդհատ բարեփոխվում է: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img