Wed, 12 March
15.1 C
Yerevan
USD: 394.04 RUB: 4.58 EUR: 428.99 GEL: 141.29 GBP: 509.30
spot_img

Monthly Archives: November, 2016

«Յունիբանկն» արդեն իսկ տեղաբաշխել է 3.3 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր

«Յունիբանկ» ԲԲԸ-ն արդեն իսկ իրացրել է բաժնետոմսերի ծավալի ավելի քան 80%-ը:

Հայաստանի փողի բազան հոկտեմբերին նվազել է 0,8%–ով` հասնելով 890,6 մլրդ դրամի

Հայաստանի փողի բազան 2016 թ.–ի հոկտեմբերին, այս տարվա սեպտեմբերի համեմատ, նվազել է 0,8 տոկոսով` կազմելով շուրջ 890,6 մլրդ դրամ:

ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 28–ին 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 3,8 տոկոսով

Հայաստանում ոսկու գնման արժեքը նոյեմբերի 21–ից 27–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 332,46 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 3,8 տոկոսով կամ 685,98 դրամով։

«Ագային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 17-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

Տեղաբաշխման է ներկայացվել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 325,440 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս:

«Յունիբանկը» հայտարարել է շուրջ 4 մլրդ դրամի բաժնետոմսերի նոր թողարկման մասին

«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում:

ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 1,3–1,8 տոկոս

ՀՀ ԿԲ–ն, 2016 թ.–ի արդյունքներով, նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 2,8–3,4 տոկոսից հասցնելով 1,3–1,8 տոկոսի։

NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ նոյեմբերի 21-ից 25-ը չեն իրականացվել:

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 66,8 մլն դոլար

Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 21–ից 25–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,8 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478,51 դրամ միջին կշռված փոխարժեքով:

ՀՀ ԿԲ–ն նախնական հավանություն է տվել Արդշինբանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի միացման պայմանագրի կնքմանը

Տրվել է ՀՀ ԿԲ–ի նախնական հավանությունը «Արդշինբանկ» ՓԲԸ–ի և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը:

«Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

2016թ.-ի նոյեմբերին 24-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի բանկերում ռեզիդենտների ավանդները հոկտեմբերին ավելացել են 1,8 տոկոսով` հասնելով 1 667 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները 2016 թ.–ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 1,8 տոկոսով կամ 30,7 մլրդ դրամով` կազմելով 1 667 մլրդ դրամ։