«Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի նոյեմբերին 24-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (GLBLB3) և 200,000,000 ՀՀ դրամ (GLBLB4) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում: Առաջինը ներառել է 36 ամիս ժամկետայնությամբ, 9 % արժեկտրոնային տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB3), իսկ երկրորդը՝ 24 ամիս ժամկետայնությամբ, 14.0% արժեկտրոնային տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB4):

 

Առաջին տրանշի պարտատոմսերի (ISIN – AMGLBLB23ER1) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 15 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,000,371.71 ԱՄՆ դոլարի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.9856%:

Երկրորդ տրանշի պարտատոմսերի (ISIN – AMGLBLB24ER9) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 8 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 200,030,102.30 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 14%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.9911%:

Նշված պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:

Վերոնշյալ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացրել և արտոնագրել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը տեղաբաշխման գործընթացից անմիջապես հետո կիրականացնի արժեթղթերի մարքեթ-մեյքերի գործառույթը:

«Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և ԿԲ–ի կողմից արտոնագրություն է ստացել 2010 թ.–ի հոկտեմբերի 26–ին։ ՎԿ–ի բաժնետերերն են` Էդուարդ Մարությանը` 33,3 տոկոս, Արայիկ Կարապետյանը` 28,1 տոկոս, Գագիկ Վարդանյանը` 33,5 տոկոս, Կարեն Դարբինյանը` 5 տոկոս։ ՎԿ–ի ակտիվները 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 11,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 9,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 9,5 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), իսկ կապիտալը` 1,75 մլրդ դրամ, զուտ շահույթը կազմել է մոտ 194,2 մլն դրամ։ ($1 – 479,18դրամ) –0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img