Ինչո՞ւ են մարդիկ ուրախանում, երբ բանկեր են կողոպտում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում վերջերս բավականին բուռն կերպով քննարկվող թեմային` բանկոմատների կողոպուտներին, մասնավորապես, խոսել է հասարակության բացասական գնահատականի մասին, որը հնչում է ֆինանսավարկային հաստատությունների հասցեին:

Դեկտեմբերի 16-ին Երևանում կատարվել է երկու բանկոմատների կողոպտման հանդուգն փորձ. չարագործները պայթեցրել են ՎՏԲ-Հայաստան բանկի և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատները: Ընդ որում, վերջինից հափշտակվել է գրեթե 7,5 մլն դրամ: Իսկ մեկ տարի առաջ զինված ավազակային հարձակում է իրականացվել ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերից մեկի վրա: Այդ ժամանակ գողերը հափշտակել էին մոտ 16 հազար դոլար և 1,3 մլն դրամ:

Օսիպյանի կարծիքով, բնակչության նման արձագանքի մեղավորը հենց բանկերն են:

«Մարդիկ ուրախանում են այդ փաստի վրա, որովհետև այսօր մենք` բանկիրներս, վատ ենք աշխատում հասարակության և գործընկերների հետ: Հասարակությունը բանկերը բացասաբար է ընկալում` ինչպես թշնամու, հաճախ դրանք անվանելով վաշխառուներ, լոմբարդներ», – ասել է Օսիպյանը:

Ինչպես նշել է բանկիրը, նման կարծիքը սխալ է, ինչի մասին է վկայում երկրի ՀՆԱ-ի մեջ արված վարկային ներդնումների մասնաբաժինը, որը վերջին տասը տարում տարեցտարի աճում է:

«Դա վկայում է բանկային հատվածի կողմից տնտեսության իրական վարկավորման մասին օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնին: Ներդրումների ծանր բեռը հասնում է բանկերին, և յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս մենք շատ կարևոր աշխատանք ենք կատարում` ստեղծում ենք նոր աշխատատեղեր, ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ և մշակույթ, ստեղծում ենք ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ, – ընդգծել է Օսիպյանը:

Իր գլխավորած բանկի օրինակի հիման վրա նա նշեց, որ Արարատբանկն արդեն 4 տարի է` անցել է պատասխանատու ֆինանսավորման համակարգի:

«Մեզ համար կարևոր է, թե ուր են ուղղվելու միջոցները և ինչպիսին է լինելու վերադարձը. դա շատ բարդ աշխատանք է, որտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Նրանք գնահատում են ռիսկերը, դրանց հնարավոր հետևանքները, և այդ մարդկանց հանդեպ թշնամանքը ճիշտ չէ: Հեշտ չէ բանկում աշխատելը, դա դժվար և պատասխանատու աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր ձախողված նախագիծ դրամ է», – ասաց Օսիպյանը:

Նա ընդգծեց, որ բանկային հատվածը, մյուս ոլորտների համեմատ, պատասխանատվություն է կրում ոչ միայն իր քայլերի համար, այլ նաև` իր հաճախորդների:

«Չարագործները, պայթեցնելով բանկոմատները, վնաս են հասցնում հասարակ մարդկանց: Պետք չէ ուրախանալ նրան, որ ինչ-որ մեկի գրպանից գումար են հանել: Կարծում եմ, որ մեր մեղքն այն է, որ մենք չենք կարողացել ըստ արժանվույն ներկայացնել մեր կողմից իրականացվող գործունեությունը», – եզրափակեց Օսիպյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img