Քուվեյթն առաջին անգամ դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Քուվեյթն ավարտում է դոլարային պարտատոմսերի իր առաջին տեղաբաշխման ծրագրի նախապատրաստումը, ինչը կերկարացնի Պարսից ծոցի երկրների բոնդերի տեղաբաշխման սերիան, որոնք պայքարում են նավթի գների նվազեցման հետևանքների հետ։

Ինչպես հայտնում է vestifinance.ru-ն, հղում անելով Financial Times-ին, առնվազն երկու միջազգային բանկերի ներկայացուցիչներ հունվարի առաջին շաբաթը այցելել են Ալ–Քուվեյթ քննարկելու համար էմիրատի` միջազգային շուկա դուրս գալու և 2017 թ.-ի սկզբին 10 մլրդ դոլար ներգրավելու ծրագիրը:

Տեղաբաշխման ամսաթիվը մասնակիորեն կախված կլինի, թե ինչպես շուկան կարձագանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործողություններին, ասել է բանկիրներից մեկը: «Ժամանակը նախկինի պես որոշված չէ, – ավելացրել է նա, – Նրանք ցանկանում են սպասել, մինչև շուկաները համեմատաբար կհանգստանան»:

Պարսից ծոցի բանկիրները հայտնել են, որ կառավարությունը դեռ պետք է թողարկման համար միջազգային բանկեր ներգրավի, և իշխանությունները դեռ կարող են հետաձգել տեղաբաշխումը մինչև ապրիլ կամ մայիս: «Երբեմն փոքր-ինչ դժվար է այստեղ արագ գործել», – ասել է բանկիրներից մեկը:

Նավթի շուկայում գների անկման պատճառով Պարզից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրներ ստիպված են դիմել պարտատոմսերի զանգվածային էմիսիայի: Քուվեյթը, ինչպես և Խորհրդի այլ երկրներ, հույս ունի օգտվել աշխրահում համեմատաբար ցածր տոկոսադրույքների առավելությունից` բյուջեի պակասուրդը փոխառված միջոցներով փակելու համար:

Նախորդ տարի, Dealogic-ի տվյալներով, Խորհրդի երկրները համաշխարհային  պարտքի շուկաներից ներգրավել են 33 մլրդ դոլար` 10 անգամ ավել, քան նախորդ տարում:

Սաուդյան Արաբիան 2016 թ.-ի հոկտեմբերին միջազգային շուկայում տեղաբաշխել է 17,5 մլրդ դոլարի պետական պարտատոմսեր: Սա պարտատոմսերի խոշորագույն թողարկումն է զարգացող երկրների շրջանում -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img