Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.  «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 2016թ.-ի  լրացուցիչ տեղաբաշխմած սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է Նասդաք Օէմէքս Արմենիայի մամուլի ծառայությունը։

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 14,376,044 հատ սովորական բաժնետոմս (ISIN – AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:

Բանկի ցուցակված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում  է 158,923,776 բաժնետոմս:

Հիշեցնենք, որ բանկի նշված բաժնետոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 29 – դեկտեմբերի 1-ը, որի ընթացքում բանկը ներգրավել է 3,306,490,120 ՀՀ դրամ, իսկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։

Նասդաք Օէմէքս Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Նասդաք Օէմէքս Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img